- Ari Im Soxak
րի', իմ սոխա'կ, թո'ղ պարտեզ, մերին,
Տաղերով քո'ւն բեր տղիս աչերին.
Բայց նա լալիս է, դու, սոխա'կ, մի' գալ.
Իմ որդին չուզե տիրացու դառնալ:
Ե'կ, աբեղաձա'գ, թող արտ ու արոտ,
Օրորե' տղիս, քնի է կարոտ.
Բայց նա լալիս է, դու, ձագո'ւկ, մի' գալ,
Իմ որդին չուզե աբեղա դառնալ:
- Es Kgam
Երբ աչքերդ վեր նայելը մոռանան
Ես կգամ
Երբ սրտիդ քնքուշ զարկերը համրանան
Ես կզգամ
Երբ ճյուղերդ չորանան և ուռենու պես դու թեքվես
Ես կգամ քեզ մոտ, թե կանչես
Երբ ուժերդ քեզ լքեն և ուռենու պես լացես
Ես կգամ քեզ մոտ թե սպասես
- Lusampopi Pes Axjik
Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
Կապո՛ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ...
Ես ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ, որ չմեռնի իմ հոգին,
Որ չմարի իմ հոգին քո ակաթե աչքերում.
Ես ի՞նչ անեմ, որ մնա ծիածանը երեքգույն,